Tuesday, March 30, 2010

ՅՈՒ. ՄԵՐԶԼՅԱԿՈՎ. ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՈՐ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐ ՉԿԱՆ

«ԱԶԳ», 30-03-2010- ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը հերքել է իրեն վերագրվող այն հայտարարությունը, թե երկու տարի առաջ Հայաստանը համաձայնել է, սակայն ինչպես այսօր է պարզվում` ոչ ամբողջությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներիՙ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ նոր առաջարկներին: «Կամ պետք է տալ այնպես, ինչպես ասվում է, այլ ոչ թե մեկնաբանել, ինչպես դա արեցին լրագրողները Լեռնային Ղարաբաղում: Կա նույնիսկ տեքստի սղագրությունը, որտեղ բառ առ բառ նշված է, թե ես ինչ եմ ասել»,- ասաց Մերզլյակովըՙ պատասխանելով դրա վերաբերյալ թղթակցի, թե հարցին: Պատասխանելով լրագրողի ճշտող հարցին, իրեն վերագրվող մյուս հայտարարության վերաբերյալ հարցին, թե իբր ինքն ասել է, որ կողմերը հիմնականում համաձայնել են մադրիդյան սկզբունքների շուրջ բացառությամբ 4 կետի, Մերզլյակովը նշեց. «Ես նման բան չեմ ասել: Նման բան չի եղել»: Թղթակցի այն հարցին, թե Մադրիդյան սկզբունքներում ի՞նչ նոր հավելումների մասին է խոսքը գնում, Մերզլյակովը նշեց. «Դրանք հավելումներ չեն այլ առաջարկություններ, որոնք այն սկզբունքների վերաբերյալ են, որոնց շուրջ համաձայնություն չկար, դրանք աշխատանքային պահեր են, որոնք շարունակվում են»:

No comments: