Thursday, March 18, 2010

Թուրքիայում բնակվող հայաստանցիները մեղադրում են ՀՀ իշխանությունների՞ն

7or.am. 18-3-2010- Թուրքական ԶԼՄ–երը, անդրադառնալով երկրի վարչապետ Էրդողանի այն հայտարարությանը, թե հարկ եղած դեպքում Թուրքիայում բնակվող Հայաստանի քաղաքացիները կարտաքսվեն հայրենիք, «ներկայացրել են» հարցի վերաբերյալ հայաստանացիների կարծիքը։ Եվ ստացվել է այնպես, որ Հայասատանի քաղաքացիները, որոնք ապօրինի բնակվում են Թուրքիայում, քննադատել են Հայաստանի կառավարությաը Թուրքիայի հետ հարբերությունները վատացնելու համար։ -Մենք հասարակ մարդիկ ենք, երբևէ չենք զբաղվել քաղաքականությամբ։ Եթե Հայաստանում լավ կյանք ապահավվեր, ապա մենք մեր ընտանիքի համար մի կտոր հացը մեր հայրենիքում կվաստակեինք, այլ ոչ թե այստեղ։,- «Kanal1» հեռուստաընկերությանը ասել է Անկարայում ժամանակավոր ապրող Հայաստանի քաղաքացին, որը չի ցանկացել նշել իր անունը։ Հայասատնի մեկ այլ քաղաքացի, որը Ստամբուլի Ակսրայա թաղամասում զբաղվում է քաղցրավենիքների պատրաստմամաբ, ասել է, թե չի ցանկանում Թուրքիայից հեռանալ։ -Ես այստեղ ապրում եմ շուրջ 4 տարի և գումար եմ վաստակում այստեղ, դրանք հետո ուղարկում եմ Երևան, որտեղ իմ հարազտների մեծ մասը աշխատանք չունի։ Ես շատ եմ խնդրում՝ մեզ հետ մի ուղարկեք։ Ամեն ինչում մեղավոր է Հայաստանում տիրող վարչակարգը, ժողովուրդն այստեղ մեղք չունի,-ասել է նա։ Մի ուրիշ հայուհի՝ Էմմա Կիրակոսյանը, որը աշխատում է տրանսպորատային ընկերությունում, «Hurriyet» թերթին ասել է, թե թուրքերի և հայերի միջև ոչ մի խնդիր չկա, խնդիր կա կառավարությունների միջև։ Նա նաև նշել է, որ Վրաստանով Ստամբուլից օրական մի քանի ավտոբուս է ուղևորվում։ -Շատ վարորդներ հայեր են, և նրանք այդպես են իրենց հացը վաստակում։ Պետք չէ այդ մարդկանց ձեռքից խլել մի կտոր հացը,-ասել է նա։

No comments: