Thursday, March 18, 2010

Հայ ըմբիշները հրաժարվում են մեկնել Ադրբեջան

News.am. 18-3-2010- Հայաստանի հունա-հռոմեական ըմբշամարտի հավաքականը չի մեկնի Եվրոպայի առաջնությանը, որը կայանալու է ապրիլի 13-ից 18-ը Բաքվում: Այդ մասին Armsport.am կայքին հայտնել է Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը: «Սա Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի որոշումն է: Դա բացատրվում է նրանով, որ ավելի լավ է նախապատրաստվենք Մոսկվայում սեպտեմբերի 6-ից 12-ը կայանալիք աշխարհի 2010թ. առաջնությանը: Ներկա դրությամբ մենք ուսումնամարզական հավաք ենք անցկացնում Երեւանում, որը կավարտենք մարտի 20-ին: Եւս մեկ հավաք կանցկացնենք մարտի 31-ից ապրիլի 14-ը՝ Ծաղկաձորում, իսկ հունիսի 3-ից 6-ը Թբիլիսիում կմասնակցենք միջազգային մրցաշարի»,-ասել է Ջուլֆալակյանը:

No comments: