Tuesday, March 30, 2010

Էրդողանին ուղղված նամակը պարունակել է մահվան սպառնալիք

News.am. 30-3-2010- Մարտի 20-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել էր էլ-փոստով նամակ, որտեղ ըստ ենթադրությունների, պարունակվել է առաջիկայում նրա դեմ իրականացվելիք հարձակման մասին տեղեկություն: Այս առիթով Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը խորհուրդ տվեց լուրջ չվերաբերվել հիշյալ նամակին: Օրեր անց, ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության բարձրաստիճան մի ոստիկան կարողացել է վերծանել Էրդողանին ուղղված նամակը: Վերծանված նամակում առկա են թվերի եւ տառերի շարք, որոնց վերծանության ժամանակ հայտնաբերվել է «Սպանել վարչապետին» գրությունը: Նամակի հեղինակը ներկայացել է որպես Մեհմեդ Ալի:

No comments: