Tuesday, March 30, 2010

ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՆՑԵԼ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

«Լրագիր» 30-3-2010 - Մոսկվայի մետրոյի երկու կայարաններում երեկ տեղի ունեցած պայթյունները կարող էին լինել մահապարտների այն խմբից, որոնց պատրաստել է Ռուսաստանում հայտնի ահաբեկիչ, բազմաթիվ ահաբեկությունների հեղինակ Սաիդ Բուրյաթսկին` Ալեքսանդր Տիխոմիրովը: Նա սպանվել էր մարտի սկզբին, Ռուսաստանի հատուկ ծառայությունների գործողության արդյունքում: Կոմերսանտ թերթը գրում է, թե Բուրյաթսկին 30 պոտենցիալ մահապարտներ է հավաքագրել Չեչնիայում ու Ինգուշիայում, որոնց պատրաստել են Թուրքիայում: Իսկ Կովկասում այդ աշխատանքը շարունակել է հենց Բուրյաթսկին: ՌԴ իրավապահները կարծում են, որ մետրոյի կայարանները պայթեցրած կին ահաբեկիչները կարող էին այդ խմբի անդամ լինել: Իրավապահները կարծում են նաեւ, որ եթե ահաբեկությունը վրեժ էր Բուրյաթսկու մահվան համար, ապա ահաբեկությունը կարող է լինել մեկանգամյա: Սակայն իրավապահները չեն բացառում, որ ահաբեկությունները մետրոյում միայն սկիզբն են բազմաթիվ այլ ակցիաների: Թերթը գրում է նաեւ, թե իրավապահները հնարավոր է գիտեին սպասվող ահաբեկության մասին:

No comments: