Saturday, March 20, 2010

Էրդողան. «Մի՛ խանգարեք գործընթացին, այլապես նման միջնորդությունների արդյունքը ծանր կլինի»

Report.am. 20-3-2010- «Վերջին շրջանում որոշ երկրների խորհրդարաններ փորձել են վերանայել մեր պատմությունը և մեզ գոյություն չունեցող ցեղասպանության մեջ մեղադրել: Ես այսուհետ կոչ եմ անում Հայաստանին և նման բանաձև ընդունած երկրներին` մի՛ խանգարեք գործընթացին, այլապես նման միջնորդությունների արդյունքը ծանր կլինի»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Թուրքիան և մեր ժողովուրդը չի վճարելու այդ քայլերի համար, այլ այն երկրները, որոնք հովանավորում են այդ բանաձևերը: Իմ խոսքերը` անօրինական բնակվող հայերի մասին, ոմանք մտածված աղավաղում են: Դրանք շատ կեղտոտ խաղեր են»,- ավելացրել է Էրդողանը:

No comments: