Wednesday, March 31, 2010

«ԱՅԴ ԴԵՍՊԱՆԻՆ ԱՐԺԵ ՍՊԱՍԵԼ»

«ԱԶԳ», 31-03-2010- Ամերիկյան դեսպանին Բաքուն վաղուց է սպասում: Բավական երկար ժամանակ է, ինչ Վաշինգտոնը դժվարանում է ընտրել համապատասխան դիվանագետին: Մեր թերթը նախորդ համարներում տեղեկացրել էր, որ այդ պաշտոնին հավակնում է Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Սակայն Վաշինգտոնը ոչ հաստատեց, ոչ հերքեց այդ տեղեկությունները: Այս ամենի ֆոնին բավական հետաքրքրական հայտարարություններ է արել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան գործերի հավատարմատար Դոնալդ Լուն: Դիվանագետը նախ ընդգծել է, որ ղարաբաղյան հարցի լուծման այլ տարբերակ, բացի խաղաղ ճանապարհից, ԱՄՆ-ը չի տեսնում: «Խաղաղ բանակցությունները պահանջում են քաղաքական կամք երկու երկրներից էլ», նշել է Լուն: Ինչ վերաբերում է Բաքվում նոր ամերիկյան դեսպանի նշանակմանը, ապա Լուն ընդգծել է, որ նշանակման ձգձգումը կապված է «համակարգում տիրող բյուրոկրատական քաշքշուկների հետ». «Սակայն կարծում եմ, որ շուտով Բաքու կժամանի ԱՄՆ նոր դեսպանը: Նա դիվանագիտական մեծ փորձ ունեցող անձնավորություն է: Այդ դեսպանին արժե սպասել», հայտարարել է Դոնալդ Լուն:

No comments: