Tuesday, October 19, 2010

Թուրքիայի պաշտպանության նախարարը ԱՄՆ-ում խոսել է Հայոց ցեղասպանության բանաձևի մասին

Panorama.am. 19-10-2010- ԱՄՆ-ում նախօրեին գումարվել է ամերիկաթուրքական խորհրդի (ATC) 29-րդ տարեկան համաժողովը, որին մասնակցել է նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլը: Վերջինս իր ելույթի ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանության բանաձևի խնդրին` նշելով, որ թեև ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից այդ բանաձևի ընդունումը մտահոգություն է առաջացրել երկկողմ հարաբերություններում:
Այս մասին տեղեկացնող թուրքական «Միլլիյեթ» (Milliyet) թերթը նշում է նաև, որ Վեջդի Գյոնուլը միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ ամերիկյան կառավարությունը և Կոնգրեսը բավականաչափ ըմբռնում կցուցաբերեն և կկանխեն այդ նախագծի հայտնվելը Սենատի լիագումար նիստում:
Թուրք նախարարը, վկայակոչելով որոշ հետազոտությունների տվյալներ, նշել է, որ ներկայումս աշխարհում հաշվվող հակամարտության 18 գոտիներից 13-ը Թուրքիայի հարևանությամբ են: Դա Անկարայի համար ավելի անհրաժեշտ է դարձնում տարածաշրջանի խաղաղության և կայունության ապահովմանը միտված ջանքեր ներդնելը:

No comments: