Wednesday, March 31, 2010

Այադ Ալաուին մեղադրում է Իրանին

Panorama.am. 31-3-2010- Մարտի 7-ին Իրաքում կայացած խորհրդարանական ընտրություններում առավելագույն ձայներ հավաքած «Ալ-Իրաքիա» բլոկի ղեկավար, երկրի նախկին վարչապետ Այադ Ալաուին, մեղադրել է Իրանին` Իրաքի կառավարության ձևավորման գործում միջամտելու մեջ: Հաղորդում է BBC-ին: Նշենք, որ ոչ մի կուսակցություն չի կազմել բացարձակ մեծամասնություն, սակայն երկրի Սահմանադրության համաձայն, առաջինը նախարարական կաբինետ ստեղծելու իրավունքը տրված է Ա. Ալաուին: Վերջինը կարծում է, որ Իրանն ակտիվորեն օգնում է շիիթական կուսակցության առաջնորդին, գործող վարչապետ Նուրի ալ Մալիքիին:

No comments: