Saturday, March 20, 2010

Թուրքերն Էրդողանին մեղադրում են ազգայնամոլության մեջ

/PanARMENIAN.Net/ 20.03.2010 - Ավելի քան 100 ցուցարարներ դուրս են եկել Ստամբուլի փողոցներ` բողոքելով վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարության դեմ հայաստանցի անօրինական ներգաղթյալների հնարավոր արտաքսման մասին: 100-150 ցուցարարները երթով անցել են Իստիկլալի պողոտայով, որը քաղաքի եվրոպական հատվածի գլխավոր փողոցն է, եւ կրել են թուրքերեն, անգլերեն, հայերեն եւ քրդերեն լեզուներով «Դուք մենակ չեք» կարգախոսով ցուցապաստառներ: «Թայիփը պետք է արտաքսվի: Մեզ պետք է աշխարհ առանզ ազգերի, սահմանների եւ դասերի», վանկարկում էին ցուցարաները` կոչ անելով իրենց այդ կոչին միանալ գաղթականների իրավունքների պաշտպանության կազմակերպությանը: Մամուլին տրված հայտարարության մեջ ասվում է, որ հայ անօրինական ներգաղթյալները դարձել են Անկարայի քաղաքականության գերին, որը բողոքում է մի շարք երկրների խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ: «Մենք վճռականապես դատապարտում ենք Էրդողանին եւ բոլոր նրանց, ովքեր քարոզում են ազգայնամոլություն եւ խտրականություն»,- ասվում է ցուցարարների հայտարարությունում: Ինչպես հաղորդում է AFP-ն, ցույցը խաղաղ է ընթացել:

No comments: