Tuesday, March 30, 2010

Հայաստանի նախագահն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհներին

/PanARMENIAN.Net/ 29.03.2010 - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին առնչվող մի շարք հարցեր, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:

No comments: