Tuesday, March 30, 2010

ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏ

«Լրագիր» 30-3-2010- “Ինչքան գիտեմ մի տարի է այդ նոր ուժից խոսում են, բայց դեռ ոչ մի բան չեմ տեսնում, իսկ որեւէ ուժի մեջ մտնելու մտադրություն էլ չունեմ”, մարտի 30- հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, ի պատասխան նոր ուժի անհրաժեշտության մասին տեսակետ արտահայտելու վերաբերյալ հարցի: Նա ասում է, որ չունի նաեւ նոր ուժ ստեղծելու մտադրություն: “Որովհետեւ մեր քաղաքական դաշտի 90 տոկոսը վաղուց պետք է գնային թոշակի, բայց մարդիկ չեն գնում: Մի ամբողջ հաղթանակ 16 տարի մսխեցին, իրանց իսկ խելքից, իրանց իսկ առաջարկներով, իրանց իսկ վերլուծություններով, իրանց իսկ հանդիպումներով: Մսխել են ուղղակի, մի փայլուն հաղթանակ 16 տարում մաշեցրին: Եթե համամիտ չեք, ասեք”, ասում է Սամվել Բաբայանը: Լրագրողները հարցրել են, թե ում նկատի ունի: “Ում նկատի ունե՞մ: Է որ նայում եք, ինչքան կան: Գիտեք, ճիշտ չի, չէ, որ անուններով ասեմ”, նշել է Սամվել Բաբայանը: Լրագրողները ասել են, որ հետաքրքիր է իմանալ, թե անվանապես ում մասին է խոսում Սամվել Բաբայանը: “Չէ, հետաքրքիր ա, բոլորիս համար ա հետաքրքիր, որ մսխել են: Մսխել են: Ի՞նչ կա հետաքրքիր”, ասում է Սամվել Բաբայանը: Բայց ով է կոնկրետ մսխել, համառել են լրագրողները: “Բոլոր քաղաքական դաշտում ինչքան գործիչ կա, բոլորն էլ ինչ որ չափ մասնակցություն են ունեցել”, հայտարարել է Բաբայանը: “Այդ թվում եւ այսօրվա իշխանությու՞նը”, հարցրել են լրագրողները: “Եթե ձեզ հետաքրքիր է այսօրվա իշխանության մասին, այո, եւ այսօրվա, եւ երեկվա, եւ էն մյուս օրվա: Բոլորը”, հայտարարել է Սամվել Բաբայանը: Լրագրողները հարցրել են, թե իսկ ինքն անզո՞ր էր այդ ամենի դեմ պայքարել, թե միայնակ էր: “Չէ, ընդհանրապես, ես ցանկությունը որն ա, դրա դեմը կառնես, չես առնի: Ես իմ միսիան ավարտել եմ 1999 թվականին: Ինչ որ փորձել միջամտել ինչ որ քաղաքական դաշտում, որտեղ չի ընդունվում կամ չեն փորձում այդ կարծիքը լսել, անիմաստ եմ համարում”, հայտարարել է Սամվել Բաբայանը: Հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ նա չի մասնակցի հերթական ընտրություններին, հնչել է դրական պատասխան: “Ընդհանրապես, եթե նկատել եք, իհարկե չեմ մասնակցում: Ես ուղղակի լրագրողների խնդրանքով այսօր ներկայացել եմ տեսակետ ասելու Ղարաբաղի հարցով: Ես չեմ տեսնում Հայաստանում քաղաքական դաշտ, որ մասնակցեմ: Եթե դուք տեսնում եք, մասնակցեք”, ասում է Սամվել Բաբայանը: Լրագրողները նկատել են, թե գուցե ներկայիս իրավիճակի, այդօրինակ քաղաքական դաշտի ձեւավորման պատճառներից մեկն էլ այն է, որ քննադատվում է իրավիճակը, բայց առանց կոնկրետ պատասխանատու անձանց անուններ տալով: “Գիտեք, մի անգամ էլ ես արտահայտվեցի, այն ժամանակ առաջին նախագահի հասցեին, որ ասեցիք անուններ չի տվել: Անուններ տվել եմ, գրքում գրված է կոնկրետ անուններով: Ի տարբերություն բոլորի, ես անունները տալիս եմ միշտ: Հա՞, ասենք, օրինակ, Անդրանիկ Քոչարյան, հա՞: Կա՞ այդպիսի մարդ: Չկա՞: Ես գիտեի, որ արդեն չկա, կամ Աշոտ Մանուչարյան, կամ այս մեկը, կամ այն մյուսը: Ինչքան եք ուզում ասեմ, հերթով”, ասում է Սամվել Բաբայանը: Բայց լրագրողները նկատել են, որ տալիս է մարդկանց անուններ, որոնք արդեն 12 տարի է, ինչ իշխանություն չեն: “Իշխանության չեն, բայց տես որ իշխանությանը մարդ կարծիք է արտահայտում ասում է, պետք է օրինակ այսինչ այսինչը Երեւանում չապրի, գնա Ղարաբաղում ապրի, հա՞: Կարծիք ա արտահայտում: Ինչ ա, Երեւանը սեփականաշնորհել ա՞, էդ իրա սեփականությունն ա՞: Ինչքան գիտեմ ինքը գյումրեցի ա, հա՞: Խորհուրդ կտայի գնար Գյումրի նստեր: Ես Լեռնային Ղարաբաղը համարում եմ Հայաստանի մի մասը: Կապ չունի ստեփանակերտցին Երեւանում է ապրում, թե Գյումրիում, կամ հակառակը: Ինչի ա նման ապուշություններ ասում: Համարում ե՞ք, նմանատիպ անձը մի տասը տարի Հայաստանի քաղաքական դաշտով զբաղվել ա: Հա՞: Ներկայացրել է Հայաստանը, արտահայտվել է տարբեր ատյաններում, ինտրիգաներ է ցույց տվել”, ասում է Սամվել Բաբայանը եւ շարունակում. “Մի քիչ լուրջ է պետք: Իսկ նման մարդուն մենք ուշադրություն ենք դարձնում, խոսում ենք նրա արտահայտվածներին, մտքերին: Իմաստը որն է: Դրա համար էլ հասել ենք այսօրվան: Դա է խնդիրը, դրա մասին է խոսքը: Կարող եմ շարքով այսպես բոլորի անուններն էլ տամ: Մարդ կա բանակցության թեմայից խոսում է, փոխզիջումներից, որ Ղարաբաղի տեղն էլ չգիտի: Ասում է Ֆիզուլին փոխենք Շահումյանի հետ: Ընդհանրապես, աշխարհագրական էլ չի իմանում: Ասում ես անուններ տուր: Ինչքան անուններ տամ: Ում ուզում ես անունը գրի, ասա պարոն Բաբայանը տվել ա: Էդ ինչ հարց ա, կարող ա՞ վախում ենք: Ուղղակի ինտրիգաների, թերթերում, ավելորդ վայնասունի իմաստ չեմ տեսնում: Այնքան լարված է վիճակը, որ մենք պետք է համախմբենք ազգը ու փորձենք խնդիրներ լուծելու: Անթերի մարդ չկա, չկա ընդհանրապես: Հիվանդության տառապող, որ անընդհատ փորձում են իրանց ներկայացնել, որ խնդիրը քաղաքական լուծման են տանելու եւ պատրաստ են, ինչ որ դեր են ստանձնում, ճիշտ չեմ համարում: Սուտ է, ինքնախաբեբայությամբ չենք կարա զբաղվենք: Ես չեմ կարա ձեզ ներկայացնեմ, որ ամեն ինչ ընթանում է հարթ եւ քաղաքական լուծում ենք ստանալու: Չկա նման բան, մոռացեք”:

No comments: