Saturday, April 10, 2010

Հայաստանի նախագահը մտադիր չէ փոխել վարչապետին

News.am. 9-4-2010- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մտադիր չէ փոխել վարչապետ Տիգրան Սարգսյանին: Ապրիլի 9-ին Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, թե վարչապետի պաշտոնանկության մասին լուրերը անհիմն են։ «Ես հիմա չեմ պատրաստվում կառավարություն փոխել կամ փոխել վարչապետին։ Ես հասկանում էի նման խոսակցությունները, երբ մեր տնտեսությունը 15-17 տոկոս անկում էր ապրում, իսկ մեր տնտեսական թիմն այնքան էլ կոմպետենտ չկարողացավ դիմակայել ճգնաժամին»,- նշել է Սերժ Սարգսյանն ու մանրամասնել. ""Բայց այսօր, երբ տնտեսությունը կամաց–կամաց վերականգնվում է, ի՞նչ իմաստ ունի խոսել տնտեսական թիմի փոփոխության մասին": Անդրադառնալով այս կամ այն նախարարի փոփոխությանը՝ Հայաստանի նախագահը նշել է, թե դա մշտական գործընթաց է: «Մշտապես կարող են փոխվել նախարարները, դա ճգնաժամի կամ տնտեսական քաղաքականության հետ որեւէ առնչություն չունի»,- ամփոփել է Սերժ Սարգսյանը:

No comments: