News.am. 9-4-2010- Թուրքիայի խորհրդարանի Սահմանադրական հանձնաժողովում ապրիլի 9-ին լարված քննարկումներից հետո ընդունվել է իշխանական կուսակցության կողմից առաջարկված սահմանադրական բարեփոխումների 10 կետից բաղկացած փաստաթղթի առաջին եւ երկրորդ կետերը:
Թուրքական գլխավոր ընդդիմադիր կուսակցության պատգամավորները մերժել են նախագիծը, սակայն իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավորների քվեարկությամբ այն ընդունվել է: Ընդունված նախագծի առաջին կետը վերաբերվում է հավասարության մասին սկզբունքին: Առաջին կետի առաջին ենթակետում նշվում է. «Տղամարդիկ եւ կանայք հավասար իրավունքներ ունեն: Պետությունը պարտավոր է ապահովել այս հավասարության սկզբունքը», 2. «Այս տեսակետից ձեռնարկվելիք քայլերը, չեն կարող մեկնաբանվել հավասարության սկզբունքին հակառակ: Երեխաների, տարեցների, հաշմանդամների, զինվորական ծառայության ժամանակ զոհված անձանց ընտանիքի անդամների նկատմամբ իրականացվելիք քայլերը չպետք է հակասեն հավասարության սկզբունքին»:
Թուրքական խորհրդարանի Սահմանադրական հանձնաժողովի կողմից ընդունված բարեփոխումների երկրորդ կետը վերաբերվում է անձնական կյանքի գաղտնիության պահպանման սկզբունքին: Ըստ այդ փոփոխության, ցանկացած ոք իր անձնական կյանքի վերաբերյալ տվյալների պահպանման իրավունք ունի:
Saturday, April 10, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment