Tert.am. 10-4-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է հանդիպել Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հետ:
Թուրքական Radikal օրաթերթի փոխանցմամբ` Թայիփ Էրդողանը մայիսին նախատեսված լատինամերիկյան շրջագայության ընթացքում կայցելի Կուբա, որտեղ կհանդիպի 83-ամյա Կոմանդանտեի հետ:
Հավանայում Թուրքիայի վարչապետը կհանդիպի նաև Ֆիդել Կաստրոյի եղբոր` Ռաուլ Կաստրոյի հետ, որին 2006թ. ամռանը Կոմանդանտեն առողջական խնդիրների պատճառով փոխանցեց իշխանությունը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը, քննադատելով իսրայելական բանակի կողմից Գազայի հատվածում իրականացված գործողությունների առնչությամբ Էրդողանի հնչեցրած հայտարարությունները, նշել էր, որ Թուրքիայի վարչապետն աստիճանաբար նմանվում է Լիբիայի և Վենեսուելայի առաջնորդներին:
Saturday, April 10, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment