Report.am. 9-4-2010- Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը պատասխանել է Թուրքիայի խորհրդարանում հնչած անհանգստությանը, թե Մեծամորի ատոմակայանը վտանգ է ներկայացնում:
Նրանք անհանգստությունե են հայտնել, թե իբր Իգդիրից 20 կմ հեռավորության վրա գտնվող Մեծամորի ատոմակայանը գործում է սեյսմավտանգ գոտում և սպառնում է Թուրքիայի արևելյան շրջաններին:
«ՀԱԷԿ-ի անվտանգության հետ կապված հարցերը գտնվում են ՀՀ նախագահին կից Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի մշտական ուշադրության կենտրոնում, իսկ այդ խորհրդում ընդգրկված են աշխարհի լավագույն մասնագետներ... Ինչ վերաբերում է սեյսմիկ անվտանգությանը, ապա 2009 թվականին միջազգային փորձագետների մասնակցությամբ կատարվել են ՀԱԷԿ-ի հարթակի սեյսմիկ հետազոտություններ: Այդ ուսումնասիրությունների արդյունքների համաձայն` անհանգստության որևէ առիթ չկա»:
Բացի այդ` ՀԱԷԿ-ի շրջակայքում, 50 կմ շառավղով, Հայաստանի բնակչության թիվը հասնում է 2,145 մլն.-ի, իսկ Թուրքիայինը` 126 հազարի:
Saturday, April 10, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment