News.am. 6-4-2010- Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում բազմաթիվ միջազգային սկզբունքների շարքում պետք է ներառվեն նաեւ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքները։ Այս մասին ապրիլի 6-ին Հայաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է եվրոպական հարեւանության քաղաքականության ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն։
Ֆյուլեի խոսքով, ռազմաշունչ հռետորությունը չի նպաստում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. «Ինձ հայտնի չեն ադրբեջանական կողմի կոնկրետ հայտարարությունները, բայց կարող եմ ասել, որ ռազմաշունչ հռետորությունը չի նպաստում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»։
Ինչպես ընդգծել է եվրահանձնակատարը, հակամարտության կարգավորման գործընթացում ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքները պետք է լրացնեն մնացած միջազգային սկզբունքները։ Եվրամիությունը, ինչպես նշել է Ֆյուլեն, ոչ միայն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը, այլ նաեւ տարածաշրջանում, այդ թվում եւ Ղարաբաղում, վստահության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ կոնկրետ ծրագրեր է իրականացնում։
Tuesday, April 6, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment