Friday, April 23, 2010

Օբաման և Պուտինը աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներն են

Haynews.am. 23-4-2010- Ֆրանսիայի France 24 հեռուստատեսության կողմից իրականացված հարցումները ցույց են տալիս, որ աշխարհի բնակչության մեծ մասը երկրագնդի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներ են համարում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին: Այսպես, հարցվածների 82 տոկոսն առաջին հորիզոնականում նշել են Օբամային, իսկ 64 տոկոսը` Պուտինին: Հետաքրքրական է, որ Պուտինից հետո նշվում է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի անունը, որին իրենց ձայնն են տվել հարցվածների 42 տոկոսը: Առաջին եռյակին հաջորդում են Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

No comments: