Saturday, April 24, 2010

Ռուսաստանի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ «Երևանն ու Անկարան ջանքեր կգործադրեն հարաբերությունների կարգավորման համար»

Haynews.am.24-4-2010- Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն հանդես է եկել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ մեկնաբանությամբ: «Ընդգծում ենք, որ Հայաստանին և Թուրքիային չի հաջողվել այս պահին դուրս գալ քաղաքական երկխոսության մի այնպիսի մակարդակի վրա, որը թույլ կտար առողջացնել երկու պետությունների միջև հարաբերություններն ու այդ կերպ կապահովեր նաև Անդրկովկասի կայունությունը: Հույս ենք հայտնում, որ երկու երկրներին կհաջողվի հաղթահարել դժվար իրադրությունը և ստեղծել այնպիսի իրադրություն, որը հնարավորություն կընձեռի կարգավորել հարաբերությունները Անկարայի և Երևանի միջև»:

No comments: