Tert.am. 24-4-2010- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Գանջայում տված հարցազրույցում ընդունել է 1915թ. իրականացված Հայոց ցեղասպանությունը։
Իլհամ Ալիևը հայտարարել է. «Հոլոքոստի հետ մեկտեղ Հայոց ցեղասպանությունը պատմության մեջ ցեղասպանության առավել շատ ուսումնասիրված ակտերից է»։
Այսպիսի բովանդակությամբ գրություն էր տեղադրվել Ադրբեջանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կայքէջում։
Ակնհայտ է, որ սա հակերների ձեռքի գործն է՝ հաշվի առնելով տեքստում տեղ գտած ուղղագրական և բովանդակային սխալները։
Ի դեպ, ադրբեջանցիները չար կատակն արդեն հայտնաբերել են և տեղեկությունը հանել կայքից։
Saturday, April 24, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment