News.am. 23-4-2010- Իսրայելի ստեղծման 62-րդ տարեդարձին նվիրված ընդունելությանը մասնակցած Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆրին, անդրադառնալով Հայաստանի կողմից արձանագրությունների վավերացման գործընթացի սառեցմանը` հույս է հայտնել, որ ամեն դեպքում հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը շարունակվելու է:
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ հայկական կողմի որոշման մասին լսելուն պես, Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆրին հանդիպումներ է ունեցել Թուրքիայի արտգործնախարարության պատասխանատուների հետ: ԱՄՆ դեսպանը նշել է, որ գոհ չէ հայկական կողմի որոշումից եւ նշել է, թե իրենք ցանկանում են, որ գործընթացը շարունակվի: Ջեֆրին դիմել է թուրքական կողմին` ասելով. «Արձանագրությունների վավերացման համար պետք է ջանքեր գործադրել»:
Friday, April 23, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment