Aysor.am. 06.04.2010- Ղարաբաղյան հիմնահարցի շրջանակներում, առանց Ստեփանակերտի մասնակցության, Երևանի և Բաքվի միջև որևէ համաձայնության ի հայտ գալը վտանգավոր հետևանքների կարող է հանգեցնել: Այդ տեսակետն այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:
«Եթե, նույնիսկ, որևէ փաստաթուղթ ստորագրենք, մենք պետք է ասենք, որ դա միայն մեր անունից է, և Ստեփանակերտը, որպես կողմ, կարող է այն չընդունել: Մենք չպետք է մեզ վրա վերցնենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարտավորությունները, իրավունքները, և դրանով իսկ ընդգծենք, որ խնդիրը միայն մեր մեջ չէ»,- պարզաբանեց նա` նշելով, որ Մադրիդյան սկզբունքների քննարկումների գործընթացի ժամանակ հայկական կողմը պետք է հստակ դա մատնանշի:
«Պետք է ընդգծվեր, որ բանակցություններն ընդհատվել են այն ձևաչափով, ինչ որոշել է ԵԱՀԿ-ն, և այս խորհրդակցություններն ու հանդիպումները նպատակ ունեն վերսկսելու ընդհատված բանակցությունները»,- ասաց նա:
Wednesday, April 7, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment