Thursday, April 8, 2010

Թայիփ Էրդողան. Արձանագրություններից հետքայլ չենք անի

Tert.am. 8-4-2010- Անկարան չի պատրաստվում Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված Արձանագրություններից հետքայլ անել: Այս մասին, CNNTurk-ի փոխանցմամբ, Փարիզում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Թայիփ Էրդողանը, խոսելով Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի միջոցով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղարկված նամակի բովանդակության մասին, ասել է հետևյալը. «Նամակի բովանդակության համար կարող եմ ասել հետևյալը. Թուրքիան հավատարիմ է միջազգային իրավունքի շրջանակում ստանձնած պարտավորությունների սկզբունքին և վճռական է այդ սկզբունքը կյանքի կոչելու հարցում: Մենք միշտ ցույց ենք տվել մեր հավատարմությունը Շվեյցարիայում Արձանագրությունների տակ դրված ստորագրությանը, և չենք պատրաստվում հետքայլ անել այդ հարցում…»:

No comments: