Saturday, April 3, 2010

Դավութօղլուն եվրոպացիներին համոզում է, թե թուրքերը հայերի հետ դարերով խաղաղության մեջ ենք ապրել

News.am. 3-4-2010- Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հարցազրույց է տվել իտալական L'Espresso պարբերականին՝ անդրադառնալով 1915-ի իրադարձությունների հետ կապված խորհրդարանական որոշումներին` նշելով, որ խորհրդարանները պատմություն գրելու համար հարմար վայր չեն: «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը վաղուց է սկսվել: Դա լավ լուր է, այնպես չէ՞: Իսկ խորհրդարանների նման որոշումները լուծում կտա՞ն հակամարտություններին, թե՞արգելք կստեղծեն: Չպետք է մոռանալ, որ հայերի հետ միասին դարերով խաղաղության մեջ ենք ապրել: Դա շարունակելն է մեր նպատակը»,- նշել է Դավութօղլուն: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը անդրադարձել է նաեւ հայկական հարցի վերաբերյալ ԱՄՆ-ի եւ Շվեդիայի ընդունած որոշումներին` ասելով. «Խորհրդարանները պատմություն գրելու համար հարմար հաստատություն չեն: Սա ես ասում եմ ոչ թե որպես նախարար, այլ որպես մտավորական: Այն մարդկանց համար, ովքեր մեր մեջ չեն, դժվար է հասկանալը, որ այն ժամանակ Օսմանյան կայսրությունը տարբեր կողմերից ենթարկվել է հարձակումների»,- ամփոփել է Ահմեդ Դավութօղլուն:

No comments: