Haynews..8-4-2010- Ինչպես հայտնում են թուրքական լրտավամիջոցները, թուրք-իսրայելական շարունակվող ճգնաժամի պայմաններում կողմերը նոր սուր հայտարարություններ են փոխանակել: Պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը Իսրայելին համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման գլխավոր խոչընդոտը:
Էրդողանի հայտարարությանը հետևել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նետանյահուի արձագանքը, ով նշել է, որ Իսրայելը ցանկանում է Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենալ, սակայն դրան խանգարում է Էրդողանի շարունակական հարձակումներն Իսրայելի վարած քաղաքականության վրա` հակառակ այն բանին, որ Էրդողանը գիտի ողջ ճշմարտությունը:
Thursday, April 8, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment