Panorama.am. 8-4-2010- Թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) թերթի տեղեկացնում է, թե Վաշինգտոնում կայանալու է Օբամա-Էրդողան երկկողմ հանդիպում, որի օրակարգում լինելու է հայ-թուրքական կարգավորման գործընթացը: Աղբյուրի համաձայն` Օբաման և Էրդողանը նաև քննարկելու են տարածաշրջանային այլ հարցեր:
«Սպիտակ տունը նշված հանդիպման հետ կապված պատրաստությունների համար Վաշինգտոն է կանչել Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆրիին»,- գրում է «Hurriyet»-ը:
Նկատենք, որ երեկ Սպիտակ տան մամլո խոսնակ Ռոբերտ Գիբսը հստակեցրել էր գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի երկկողմ հանդիպումների շրջանակը. ըստ այդմ Վաշինգթոնում Օբամա-Էրդողան հանդիպում չի սպասվում:
Thursday, April 8, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment