Haynews.am . 6-4-2010- Ինտերնետային կայքերից մեկում հայտնվել է մի տեսահոլովակ, որտեղ պարզ երևում է, թե ինչպես են ամերիկացի զինվորականները Իրաքում ուղղաթիռից գնդակահարում խաղաղ բնակիչներին և ծիւծաղում: Դեպքը տեղի է ունեցել 2007 թ-ին: Ամերիկյան զորքերի երկու «Ապաչի» ուղղաթիռները Բաղդադի կենտրոնում նկատում են հավաքված մոտ մեկ տասնյակ մարդկանց, այդ թվում նաև Reuters միջազգային լրատվական գործակալության երկու լրագրողների:
Ինչպես երևում է տեսահոլովակում, ուղղաթիռների մեջ նստածները սկսում են կրակ բաց անել կանգնածների ուղղությամբ: Կադրից այն կողմ պարզ լսվում է կրակողի ծիծաղը: Երբ մոտենում է մի ավտոբուս, որը ցանկանում է օգնություն ցույց տալ վիրավորներին, ամերիկացիները կրակ են արձակում նաև նրանց ուղղությամբ: Արդյունքում վիրավորվել են նաև երկու երեխաներ:
Tuesday, April 6, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment