News.am 6-4-2010- Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էլհան Պոլուխովին կարելի է միայն մարդկայնորեն ցավակցել: Նրան հանձանարարվել է համատեղել անահամատեղելին, դե նա էլ կաշվից դուրս է գալիս իր ունակությունների սահմաններում: Բայց արդյունքը խղճալի տպավորություններ է թողնում: Այդ մասին լրագրողներին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի եւ հաարակայնության հետ կապերի վարչության ռեֆերենտ Հարությունյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակի արձագանքը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի «Der Spiegel» թերթին տված հարցազրույցին: «Պարոն Պոլուխովը ճիշտ այնպես, ինչպես սեփական օրենսդրությունը շփոթել է միջազգային իրավունքի հետ, նույն ձեւով` Ադրբեջանի նախագահին բնորոշ հատկանիշները վերագրում է այլ մարդկանց»,-ասել է Հարությունյանը:
Wednesday, April 7, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment