PanARMENIAN.Net - 9 ապրիլի 2010 - Հայաստանը գրեթե ընդունել է որոշումը հայ-թուրքական Արձանագրությունների վերաբերյալ: Այդ մասին Տավուշի մարզում լրագրողներին հայտնեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով, հայկական կողմն իր որոշումը հասարակության դատին կներկայացնի, եթե վստահ լինի դրա ճշտության մեջ: "Այս դեպքում շատ կարեւոր է ճիշտ որոշում ընդունել, բայց այդ մասին խոսելը վաղ է",- ասաց Հայաստանի նախագահը:
Ընդ որում, պետության ղեկավարը ձեռնպահ մնաց գլոբալ միջուկային անվտանգության վերաբերյալ գագաթաժողովին մասնակցելու նպատակով Վաշինգտոն կատարելիք այցի առնչությամբ մեկնաբանություններից: "Դա շատ կարեւոր այց է, որի ընթացքում զանազան հանդիպումներ կկայանան",- ասաց Սերժ Սարգսյանը:
Saturday, April 10, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment