Tert.am. 8-4-2010- Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացին և պատրաստ է այդ հարցում գործադրել ջանքեր, որոնք կողմերին կօգնեն համաձայնության հասնել։ Այս մասին, թուրքական Sabah օրաթերթի փոխանցմամբ, Ելիսեյան պալատում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին:
Ֆրանսիայի նախագահն ընդգծել է Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված Արձանագրությունները հնարավորին շուտ վավերացնելու կարևորությունը:
Նշենք, որ ապրիլի 6-7-ը պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող Թուրքիայի վարչապետը Սարկոզիի հետ երկկողմ հարաբերություններից բացի քննարկել է նաև Թուրքիայի` ԵՄ անդամակացության հնարավորությունը, Մերձավոր Արևելքի և ահաբեկչության դեմ պայքարի խնդիրները, հայ-թուրքական հարաբերությունները և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացներին առնչվող հարցեր:
Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահին հրավիրել է պաշտոնական այց կատարել Թուրքիա, ինչին Ելիսեյան պալատի ղեկավարը տվել է դրական պատասխան, և ամենայն հավանականությամբ, Անկարա կայցելի այս տարվա նոյեմբերին կամ դեկտեմբերին:
Thursday, April 8, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment