![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhh2-rHp-bOujIO0RPxc1eNGK_IHj8eYhW6c4YLCHvsmCsmQ-TfHGqFwUVfXYX9gbtLrpXb8F2g-E6rD0FTZqOupEInRmVnaZEiauOefYOgJ5TVIs7mbu59VGRsETTD_RSHb1OwePqw3mc/s200/Erdo22.jpg)
Tert.am. 22-4-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով Երևանի և Անկարայի միջև ստորագրված Արձանագրությունները ԱԺ օրակարգից դուրս բերելու մասին ՀՀ իշխող կոալիցիայի հայտարարությանը, նշել է, որ դա հայաստանյան իշխանությունների գործն է:
«Հայաստանում իրավասու մարմինը խորհրդարանն է: Թե ինչպես են ուղղորդելու գործընթացը՝ իրենք գիտեն»,- հայտարարել է Թայիփ Էրդողանը:
CNNTurk-ի փոխանցմամբ` Անկարայում ՀՀ իշխող կոալիցիայի որոշումը գնահատում են «կոնյունկտուրային»: Մեկնաբանություններ են հնչում, որ դա քայլ է Միացյալ Նահագների նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձին ընդառաջ։
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցիչները ուշադրություն են դարձնում այն հանգամանքին, որ Երևանն Արձանագրություններից հետ չի կանչում իր ստորագրությունը, այլ միայն խորհրդարանում սառեցվում է արձանագրային գործընթացը։
Թուրքական աղբյուրը նաև հիշեցնում է, որ Թուրքիայում գործընթացը փաստացի սառել էր ՀՀ Սահմանադրական դատարանի` Արձանագրությունների առնչությամբ կայացրած որոշման և այն պատճառով, որ ղարաբաղյան հիմնախնդրում առաջընթաց չէր գրանցվում։
Ըստ CNNTurk-ի` թուրք պաշտոնյաները ներկա պահին մի կողմից սպասում են Սերժ Սարգսյանի հայտարարությանը, մյուս կողմից` փորձում գնահատել իրավիճակը:
No comments:
Post a Comment