Thursday, April 22, 2010

Ստամբուլում հարգանքի տուրք կմատուցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

PanARMENIAN.Net - 22 ապրիլի 2010 - Թուրք մտավորականության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Ստամբուլում մի շարք միջոցառումներ կանցկացնեն` նվիրված Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին: PanARMENIAN.Net ի թղթակցին Ստամբուլի հայկական համայնքի ներկայացուցիչ Աննա Թուրայը հայտնել է, որ մարդու իրավունքների թուրքական ընկերակցությունը ապրիլի 24-ին Հայնդարփաշա երկաթուղային կայարանի մոտ ակցիա կանցկացնի, որն անվանել է Never Again (“Այլևս երբեք”): Բացի այդ, DUR-De քաղաքացիական նախաձեռնությունը Թաքսիմ հրապարակում կազմակերպելու է միջոցառում, որն անվանել է “Ավելի մեծ ցավ իմ սրտում ես դեռ չեմ զգացել”: Միջոցառման ընթացքում ակտիվիստները հարգանքի տուրք կմատուցեն 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ապրիլի 24-ին Ստամբուլի ինժեներ մեխանիկների միությունում կցուցադրվի “Ինչ է կատարվել 1915 թ.” վավերագրական ֆիլմը: “Բոլոր միջոցառումները կազմակերպել են բացառապես թուրքական հասարակական կազմակերպությունները, - ասել է Աննա Թուրայը:

No comments: