Monday, May 10, 2010

Սիրիայի նախագահը Թուրքիա կատարած այցի ժամանակ քննարկել է նաև հայ-թուրքական գործընթացը

Ինչպես փոխանցում է Sabah օրաթերթը, Թուրքիա կատարած պաշտոնական այցի ընթացքում Բաշար Ասադը հանդիպումներ է ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի և վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի հետ: Գյուլի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային խնդիրները: Բաշար Ասադը, ով ավելի վաղ հայտարարել էր, որ Սիրիան պատրաստ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում միջնորդ լինել կողմերի միջև, Գյուլի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ սիրիական կողմը կարևորում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը:

No comments: