Saturday, May 8, 2010

Թուրք դեսպանը` թուրքերի համար կրիտիկական շրջանի մասին

Haynews.am. 7-5-2010- ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամըք Թանն անդրադարձել է Միացյալ Նահանգների հայկական համայնքի ջանքերին, որոնք ուղղված են այդ երկրում Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Թուրք դիվանագետը հույս է հայտնել, որ «Միացյալ Նահանգների թուրքական համայնքը կշարունակի «պայքարը հայկական սփյուռքի դեմ» և «արդարությունը կհաղթի», հայտնում է TRT-ն: Անդրադառնալով Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձին` Թանը նշել է, որ իրենց համար կրիտիկական պահն արդեն անցյալում է և «հայերն զգում են իրենց պարտությունն այս հարցում»: Թանը, մեկնաբանելով ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆի` Հայոց ցեղասպանությունը վերապրածների և նրանց ընտանիքների անդամների հուշերն ԱՄՆ Կոնգրեսի արխիվներում հավաքելու նախաձեռնությունը, հայտարարել է, թե «նման քայլերն անարդյունք են լինելու»: Թուրք դեսպանը չի մոռացել նաև թուրքական շանտաժի և սպառնալիքի ստոր ձևերը` նշելով, որ «հայկական համայնքի ցանկացած նոր քայլ շատ ուժգին պատասխան կստանա, ինչպես նաև նրանց արդյունքում կտուժեն թուրք-ամերիկյան հարաբերությունները»:

No comments: