Saturday, May 8, 2010

Թուրքիայում է Իրանի արտգործնախարարը

Haynews.am. 8-5-2010- Վաշինգթոնից անմիջապես Ստամբուլ ժամանած Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մութթեքին հանդիպում է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ: Հանդիպումը տևել է 1 ժամ: Զրուցակիցներն իրենց հետաքրքրող հարցերը քննարկել են ճաշի սեղանի շուրջ: Հանդիպումից հետո Մութթեքին և Դավութօղլուն ընդհանուր մամլո ասուլիս են տվել: Վերջիններս չեն մանրամասնել հանդիպման ժամանակ քննարկված թեմաները, սակայն նշվել է, որ հանդիպման հիմնական թեման եղել է Իրանի միջուկային ծարգիրը և նրա շուրջ ծավալվող վերջին զարգացումները: Նշվում է նաև, որ Մութթեքին իր համաձայնությունն է տվել «5+1 խմբի» ղեկավար Քեթրին Էշթոնի և Իրանի միջուկային ծրագրի ղեկավար Սաիդ Ջելիլիի միջև Թուրքիայում հանդիպում կազմակերպելու նախաձեռնությանը:

No comments: