Saturday, May 8, 2010

Էրդողանին Հունաստանում բողոքի ակցիաներով են դիմավորելու

News.am. 8-5-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած պատվիրակությանը Հունաստանում պատրաստվում են բողոքի ակցիաներով դիմավորել: Թուրքական Haber7-ի փոխանցմամբ` Հունաստանի մայրաքաղաքի փողոցներում արդեն կախվել են պաստառներ. «Ոչ նոր օսմանիզին», «14-ի Էրդողանի այցի ընթացքում բողոքի երթ» գրություններով: Բացի այդ, մայիսի 10-ին Աթենքի Ռազմական թանգարանում կազմակերպվելու է «Ընդդեմ նեոօսմանիզմի» համաժողով: Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հունաստան են մեկնելու 10 թուրք նախարարներ: Նախատեսվում է Աթենքում երկու երկրների նախարարների մասնակցությամբ Նախարարների խորհրդի նիստ գումարել:

No comments: