Saturday, May 8, 2010

Անկարան իր գնդապետին նշանակել է Սաֆար Աբիևի խորհրդական

Tert.am. 8-5-2010- Թուրքական Sabah օրաթերթի փոխանցմամբ` Թուրքիայի ԶՈՒ–ն այդ նշանակումն արել է երկու երկրների միջև գործող «Ռազմական բնագավառում կրթական, տեխնիկական և գիտական համագործակցության» համաձայնագրի շրջանակում: Պարբերականը գրում է, որ 1996թ. գործող համաձայնագրի համաձայն` 14 տարի շարունակ թուրք սպաները գործունեություն են ծավալում ադրբեջանական ռազմական հաստատություններում և միավորումներում: Սակայն առաջին անգամ է թուրք բարձրաստիճան զինվորականը նշանակվում Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի խորհրդականի պաշտոնում: Թուրք գնդապետ Ունալ Օդեմիշը Սաֆար Աբիևի խորհրդականի պաշտոնը կզբաղեցնի 6 ամիս: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի հետ ստորագրված Արձանագրությունների պատճառով սառնություն է նկատվում Անկարայի և Բաքվի միջև, Թուրքիայի զինուժը շատ վճռորոշ նշանակում է կատարել»,- մեկնաբանում է Sabah օրաթերթը:

No comments: