Saturday, May 8, 2010

ԼՂՀ ՊՆ. Մենք կբանակցենք, երբ...

Report.am. 7-5-2010- «Ունենք այն, ինչ ունենք՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախ պետություն իր պետական բոլոր ատրիբուտներով, ժողովրդի կողմից ընկալվող իշխանություն, կառավարություն և բանակ, որը պատրաստ է ապահովել իր ժողովրդի անվտանգությունը», Report.am¬ի «Ինչպե՞ս եք գնահատում Ղարաբաղյան կարգավորման գործընթացը, ու՞ր ենք հասել, դեպի ու՞ր է այն մեզ տանում» հարցին ի պատասխան ասաց ԼՂՀ պատպանության նախարար Մովսես Հակոբյանը: Նա նշեց, որ գործընթացում ԼՂՀ¬ի մասնակցությունը հնարավոր է այն դեպքում, երբ կողմերը պատրաստ լինեն դրան: «Մինչ օրս բանակցող կողմերը պատրաստ չեն դրան: Ես ուզում եմ ասել, որ ԼՂՀ¬ն ստեղծվել է ոչ թե որևէ մի երկրի համար, այլ ԼՂՀ ժողովրդի: Որևէ պետության կարծիք կամ հարաբերություն մեզ պարտադրող չէ: Ուզում եմ հասկանաք, որ ԼՂՀ¬ն մեր ժողովրդին է պետք: Վաղը կփորձեն մեզ ճանաչել որպես անկախ պետություն, և մենք կբանակցենք իրենց հետ»,¬ հայտարարեց Մովսես Հակոբյանը:

No comments: