Tert.am. 22-5-2010- ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակի՝ նախօրեին արած հայտարարությունների առնչությամբ։ ՊՆ հայտարարությունում ասվում է.
«Ադրբեջանական լրատվամիջոցները նախօրեին տարածել են Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակի՝ հայկական բանակի մասին սադրիչ հայտարարությունները, որոնցով նա փորձում է Հայաստանին մեղադրել հրադադարը խախտելու և ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մեջ:
Սեփական բանակում տեղի ունեցող սպանությունների ու ինքնասպանությունների աղաղակող փաստերը կոծկելու և խաղաղ պայմաններում կրած կորուստները հայկական կողմի վրա բարդելու նպատակով ադրբեջանական քարոզչությունը շարունակում է սուտ տեղեկություններ տարածել: Հաճախացել են դեպքերը, երբ դժբախտ պատահարների և ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով զոհված ադրբեջանցի զինծառայողներին ներկայացնում են որպես փոխհրաձգության զոհեր:
Այս առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հայկական ԶՈՒ ստորաբաժանումները խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը և պատասխան գործողությունների են դիմում միայն հակառակորդի ոտնձգությունները զսպելու նպատակով:
Միաժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հայկական բանակի ստորաբաժանումները զգոն են ու աչալուրջ և սահմանը խախտելու հակառակորդի նույնիսկ փոքրագույն փորձերը խստորեն պատժվելու են»:
Saturday, May 22, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment