Thursday, July 8, 2010

Թուրք աշակերտը բռնաբարել է իր ուսուցչուհուն և կյանքի 11 տարին կանցկացնի պատժախցում

Haynews.am. 7-7-2010- Թուրքիայի Սաքարյա նահանգի Կայնարջա նահանգի դպրոցներից մեկի 8-րդ դասարանի աշակերտը, ով բռնաբարել էր իր երգեցողության ուսուցչուհուն, դատապարտվել է 11 տարի 3 ամիս ազատազրկման: Ինչպես փոխանցում է Hurriyet-ը, 14-ամյա Ադնան Գ.-ն 25-ամյա ուսուցչուհու բնակարան է թափանցել դիմակով, սպառնացել նրան, ապա բռնաբարել: Սաքարյայի դատարանն անչափահաս բռնացողին դատապարտել է 11 տարի 3 ամիս ազատազրկման. վերջինս կարող էր ավելի խիստ պատիժ ստանալ, սակայն հաշվի է առնվել այն, որ հանցագործությունը գործելիս Ադնան Գ.-ն եղել է անչափահաս:

No comments: