Monday, May 10, 2010

Ադրբեջանցի նախարարը Հայաստանում է. հաստատում են նախարարությունից

Panorama.am. 10-5-2010- Ադրբեջանի գյուղատնտեսության նախարար Իսմադ Աբասովը, այդ երկրի ԳՆ միջազգային հարաբերությունների վարչության պետի տեղակալ Ռաշադ Մաջիդովը և «Ագրոլիզինգ» կազմակերպության ղեկավար Ալի Բայրամովն այսօր արդեն ժամանել են Հայաստան: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Գյուղատնտեսության նախարարության արտաքին հարաբերությունների վարչության պետ Անդրանիկ Պետրոսյանը: Նրանք Երևան են այցելել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության եվրոպական տարածաշրջանային 27-րդ համաժողովին մասնակցելու համար: Նախարարության պաշտոնյայի տեղեկացմամբ, նիստին մասնակցելու համար Երևան է ժամանել 175 պատվիրակ 45 երկրից: Նույն նիստի շրջանակներում մայիսի 12-ին սպասվում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Ժակ Դյուֆի այցը Երևան: Մայիսի 13-ին տեղի է ունենալու նախարարական կլոր սեղան: Նիստը կշարունակվի մինչև մայիսի 14-ը:

No comments: