Monday, May 10, 2010

Բանակցային գործընթացում ԼՂՀ ընդգրկման ժամանակը «անցել է, վաղուց էր»

«Այսքան տարիներից հետո առաջին անգամ մեր ազգն ակնհայտ երջանիկ եղավ»,- Report.am –ին ասաց ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը` Շուշիի ազատագրման 18-րդ տարեդարձի առիթով Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում հերոսների հոգիների հանգստության համար մատուցված սուրբ պատարագից հետո: Նա նշեց, որ ազատագրված տարածքների վերադարձի մասին պաշտոնական բանակցություններ չկան` «Երբ սկսենք դրա մասին ուղղակի բանակցել, կհայտարարենք»: «Ժամանակը չէ՞, որ ԼՂՀ-ն ընդգրկվի ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցային գործընթացում» հարցին ի պատասխան ԼՂՀ պաշտպանության նախարարն ասաց. «Անցել է, վաղուց էր»:

No comments: