Saturday, June 19, 2010

Մարդկությունը կվերանա մինչեւ 21-րդ դարի ավա՞րտը

News.am. 19-6-2010- Հայտնի ավստրիացի պրոֆեսոր, համաճարակային հիվանդությունների մեջ մասնագիտացած Ֆրանկ Ֆեները կարծում է, որ մինչեւ 21-րդ դարի վերջ մարդկությունը վերանալու է: Նրա խոսքով, դա տեղի կունենա բնակչության թվաքականի ավելացման պայթյունային բնույթի եւ չկրճատվող սպառման պատճառով: Կվերանան նաեւ կենդանիների մեծ մասը: «Ես կարծում եմ, որ դա անշրջելի իրավիճակ է: Ես այսպես խոսում եմ, որովհետեւ դեռ ինչ-որ բան կարելի է անել: Մարդիկ կարող են միայն որոշ ժամանակով հետաձգել անխուսափելին: Կլիմայական փոփոխությունենրը նոր միայն սկսում են, սակայն արդեն հայտնի է դրանք անշրջելի բնույթը: Մարդկային ցեղը կվերանա այնպես, ինչպես վերացել են շատ կենդանատեսակներ»,- ասել է նա: Հաղորդում է «Լիգա նովոստին»: Երկրագնդի բնակչությունը 2009-ին կազմել է 6,8 մլրդ. Մարդ, իսկ 7 մլրդ. Սահմանագծին մենք կհասնենք արդեն հաջորդ տարի: Ֆրանկ Ֆեները հայտնի է դարձել 1980-ականներից հետո, որը կարողացել է կանգնեցնել ծաղիկ հիվանդության համաճարակը:

No comments: