Saturday, June 19, 2010

ԴԱ՞ Է ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԸ

Հայկական տեղեկատվական պրակտիկայում ստեղծվել է տարօրինակ ու բավական կայուն ավանդույթ: Տարբեր ԶԼՄ-ներում, ժամանակ առ ժամանակ, ավելի ճիշտ` բավական պարբերաբար հայտնվում են կարճ հրապարակումներ, հիմնականում ֆրագմենտների ձեւով, որոնք ուղղված են հայկական իշխանության գովերգին: Այս ֆրագմենտար հրապարակումներն իրենցից ներկայացնում են բացարձակապես չհիմնավորված, մերկապարանոց արտահայտություններ, որոնք բավական հեռու են ոչ միայն քաղաքական վերլուծությունից, այլեւ քիչ թե շատ բարեխիղճ մեկնաբանությունից: Նման օպուսների հեղինակները ոմն մարդիկ են, որ պատկանում են տարբեր սերունդների, տարբեր կենսագրություններով: Նրանց մեջ կան նաեւ բավական հարգարժան, տարիքի տեսակետից, մարդիկ, ովքեր իրենց ծառայողական վիճակը դիտարկում են որպես վերջինը իրենց ծառայության շարքում: Կան նեւ երիտասարդ մարդիկ, ում թվում է, թե իրենք հաջողությամբ կերտում են իրենց սպասվող փայլուն ապագան: Նրանց կարելի է հաշվել մոտ 20 (կախված նրանց ելույթների ու հրապարակումների հաճախությունից): Բոլոր նրանք, այսպես թե այնպես, գերադասում են ինքզինքը անվանել քաղաքագետներ, փորձագետներ եւ նույնիսկ վերլուծաբաններ: Որքանով որ հնարավոր է հասկանալ ու տիրապետել տեղեկատվությունը, այս մարդիկ օբյեկտիվորեն բաժանվում են երեք կատեգորիայի` ակնհայտորեն վճարված եւ իրենց ծառայությունը գործարքով աշխատելով, այսինքն` ամեն մի մեկնաբանության համար առանձին (նմանները շատ չեն), վճարված եւ իրենց վերջին պաշտոնն ավարտող, վճարված, սակայն աշխատելով անձնական ապագայի համար: Վերջին շրջանում նկատելի է, որ առաջանում են ամենեւին էլ չվճարված, սակայն խնդիրը հասկացողներ, ելնելով “իրավիճակից” ու ապագա դիվիդենտների հույս ունեցող: Թվում է, սովորական բան է, ինչպես ընդունված է ասել գավառական հասարակության մեջ` “ամբողջ աշխարհում”: Սակայն ամբողջ աշխարհում, կամ դրա իրեն հարգող մասում, անգաժմենտը նախատեսում է վարձու “քաղաքագետների” եւ այլոց որոշակի որակավորում: Հայաստանում “մասնագետների” տվյալ խումբն իրենից ներկայացնում է բավական ցածրակիրթ մարդկանց, ովքեր խոր վերլուծությունը փոխարինում են բացահայտ գրագողությամբ: Նրանց մեկնաբանությունները բացարձակապես անհիմն են, զուրկ են շարադրանքի փաստարկումներից եւ տրամաբանությունից: Եւ, վերջապես, ամենաամոթալին. Նրանց “ստեղծագործությունը” բացահայտ գրագողություն է: Եթե գողանում են բոլորը, թող ուրեմն եւ գողանան գաղափարները, միայն թե շնորհակալություն ասեն: Սակայն գողանում են ոչ թե գաղափարները, որպես այդպիսին, այլ որոշակի եզրահանգումներ, խեղաթյուրված մինչեւ ճղճիմության վերջին սահմանը: Այս ողջ բարբաջանքը թափվում է առանց այդ էլ շփոթված մարդկանց գլխին, եւ նույնիսկ մարդիկ, որոնք փորձում են կողմնորոշվել քաղաքական գործընթացներում, ստիպված են լսել այս ակնհայտորեն կեղծիքի եւ ապուշության խառնուրդ մառազմը: Զարմանալի չէ, որ ԶԼՄ-ները հաճույքով հրապարակում են այս օպուսները, քանի որ հայկական ԶԼՄ-ների ճնշող մեծամասնությունը կամ “բուլվարի թուղթ են”, կամ գնված դոտացիոն թռուցիկներ: Այսպես թե այնպես, այս գործունեությունն առանց արձագանք չի մնա: Մեր հարեւան երկրների պատվերով աշխատող փորձագետների դեմ պայքարն արդեն սկսված է եւ ընթանում է բավական հաջող: Եկել է ժամանակը նաեւ հայ “հեղինակներին” ցույց տալ նրանց մոլորվածության ողջ խորությունը: Անցնում են տասնամյակներ, եկել է հայ կրթվածների նոր սերունդ, եւ ոչինչ չի փոխվում, նույն ապուշությունն է, վախկոտությունը եւ հաճոյակատարությունը: Գուցե դա՞ է ազգային գաղափարը: ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

No comments: