Monday, June 21, 2010

Հունիսի 23-ին կշարունակվի օտարալեզու դպրոցների հարցի քննարկումը խորհրդարանում

Tert.am. 21-6-2010- ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է որոշում, ըստ որի՝ հունիսի 23-ին ժամը 12-ին կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Արտահերթի օրակարգում ի թիվս այլ հարցերի նաև կրթական ոլորտի օրենսդրական փոփոխություններիվիճահարույց նախագիծն է՝ 1) «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (երկրորդ ընթերցում, քվեարկություն) 2) «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» (քննարկման շարունակություն)։

No comments: