Monday, June 21, 2010

Թուրքիայից վերջին 3 տարում 6 հազար Հայաստանցի է արտաքսվել

News.am. 21-6-2010- Թուրքիայի խորհրդարանի Մարդու իրավունքների ուսումնասիրման հանձնաժողովի կազմում «Թուրքիայում գտնվող փախստականների, ապաստան հայցողների եւ անօրինական գտնվողների հարցերի ուսումնասիրման» համար գործող ենթահանձանաժողովի զեկույցում նշվել է, որ միայն վերջին 3 տարում Թուրքիայից արտաքսվել է 5 հազար 900 Հայաստանի քաղաքացի։ Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ զեկույցում նշվել է, որ Թուրքիայի համար խնդիրներից մեկն այն է, որ Հայաստանից եկած կանայք հիմնականում զբաղվում են մարմնավաճառությամբ։ «Վերջին 3 տարում Թուրքիայում ապօրինի գտնվող կամ անօրինական ճանապարհով Թուրքիա մտած 5 հազար 909 Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել եւ արտաքսվել երկրից»,-նշվել է զեկույցում։ Բացի այդ, զեկույցում թվերով ներկայացվել է 2007 եւ 2008 թվականներին մարմնավաճառությամբ զբաղվելու համար ձերբակալված եւ արտաքսված Հայաստանի քաղաքացիների թիվը, ըստ որի 2007-ին՝ 779, իսկ 2008-ին՝ 474 Հայաստանի քաղաքացի է արտաքսվել։ Իսկ այս տարվա տվյալներով, 100 Հայաստանցի է վտարվել Թուրքիայից։

No comments: