Monday, June 21, 2010

Գյուլը Անվտանգության խորհրդի նիստից հետո հանդիպելու է թուրքական խորհրդարանի 3 ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների հետ

News.am. 21-6-2010- Թուրքիայի նախագահն այսօր՝ հունիսի 21-ին տեղի ունենալիք Անվտանգության խորհրդի նիստից հետո նախագահական պալատ է հրավիրել խորհրդարանական ընդդիմադիր 3 կուսակցությունների ղեկավարներին։ Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ վերջին շրջանում PKK-ի ակտիվ գործողությունների հետ կապված՝ Թուրքիայի նախագահը առանձին-առանձին նախագահական պալատ հանդիպման է հրավիրել «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին, «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելիին եւ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության ղեկավար Սելահաթին Դեմիրթաշին։

No comments: