Thursday, June 10, 2010

Հայաստանի Հանրապետության իշխանություններին

Ո՛չ էլիտար օտարալեզու դպրոցներին Էլիտար http://en.wikipedia.org/wiki/Elite շենքեր, էլիտար խանութներ, էլիտար ռեստորաններ, էլիտար կազինոներ ու ստրիպտիզի գիշերային կլուբներ ... Հիմա էլ օտարալեզու էլիտար դպրոցներ: Պարզ չէ այս էլիտար տզրուկ իշխող խավը ի՞նչ է ուզում մեր ազգից ու Հայրենիքից, ինչու՞ է կարծում, որ հայրենաբնակ մեր ժողովուրդը իր քմահաճույքների գերին է, իսկ սփյուռքի հայերը՝ «անտեղի միջամտողներ»: Ես իրանահայ եմ, 400 տարի օտար երկրում ազգ, մշակույթ ու հավատք ենք պահել՝ զինված հայոց լեզվով ու նրա ծանր հրետանի մեսրոպյան 36 մարտկոցներով : Իսկ անհրաժեշտ պահին՝ ինչպես երկրորդ համաշարհային պատերազմից հետո, Մայր հայրենիքին տասնյակ հազար հայախոս, հայրենանվեր ու աշխատասեր հայեր ենք տվել հայրենիքի վերակառուցման համար , որոնցից մեկն էլ իմ սիրելի քույրիկն էր: Չլիներ մեր միջնաբերդ հայոց լեզուն, գնացել , կորել էինք «ինչպես հեղեղն ավազի մեջ...» : ձեռքներդ հեռու հայոց լեզվից The Royal Institute of Technology Դոկտոր Արամայիս Միրզախանյան 9 հունիս 2010թ. Շվեդիա, Սթոքհոլմ

No comments: