Thursday, June 10, 2010

Իսրայելի արտաքին գործերի նախարար. «Թուրքիայի հետ հարաբերությունները շուտ չեն վերականգնվի»

Իսրայելի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանի «Մեր տունն Իսրայելն է» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ սուր քննադատության է ենթարկվել Իսրայելի հանդեպ վերջին շրջանում Թուրքիայի վարած քաղաքականությունը: Լիբերմանն այդ հայտարարության մեջ նշել է, որ «չի տեսնում Թուրքիայի և Իսրայելի միջև նախկին հարաբերությունների վերականգման հնարավորություն»: «Սխալ է ենթադրել, թե միջնորդների միջոցով հնարավոր կլինի թուլացնել Թուրքիայի հետ հարաբերություններում առկա լարվածությունն այն պարզ պատճառով, որ այդ երկրի ղեկավարությունը հստակ փոխել է պետության քաղաքական ուղեգիծը` ապագա ընտրությունների ժամանակ հաղթելու համար»,-նշել է Իսրայելի արտաքին գործոց նախարարը:

No comments: