Thursday, June 10, 2010

Ադրբեջանական ԶԼՄ-ները հերթական անգամ աղավաղել են ՌԴ պաշտոնյայի խոսքերը

Panorama.am. 9-6-2010- Օրեր առաջ ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը տեղեկատվություն էր տարածել այն մասին, թե Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովն Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Ասադովի հետ հանդիպումից հետո հարցազրույց էր տվել գործակալության թղթակցին և անդրադառնալով ԼՂ հակամարտությանն ու ԼՂՀ անկախության ճանաչմանը, ասել էր, թե Ռուսաստանի Դաշնությունը չի ճանաչում և երբեք էլ չի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այսօր արդեն Միրոնովը հերքել է ադրբեջանցի լրագրողի կողմից իրեն վերագրած խոսքերը: Nakanune.ru կայքի թղթակցին տված հարցազրույցում, Միրոնովն ասել է. «Ես երբեք չեմ հայտարարել, թե Ռուսաստանը չի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ես միայն ասել եմ, որ մենք ԼՂՀ չենք ճանաչում որպես անկախ հանրապետություն այս պահին», - ասել է Միրոնովն ու ավելացրել. «Ցավոք, զարմանքով հայտնաբերեցի, որ իմ խոսքերն ամբողջովին խեղաթյուրվել են: Իմ դիրքորոշումը ոչնչով չի տարբերվում Ռուսաստանի ԱԳՆ դիրքորոշումից եւ համաձայնեցվել է այդ գերտեսչության ներկայացուցիչների հետ»,- ասել է Դաշնության խորհրդի նախագահը: Միրոնովի խոսքերով լրագրողները ոչնչից աղմուկ են բարձրացրել:

No comments: